News

Երբ ամեն օրը մեզ հիշեցնում է այս օրը…

Educational 2013-06-05

Լուսավորի, բարու մասին հեքիաթները մշտապես ապրում են երեխաների զգայուն ու քնքուշ հոգիներում: Եվ ամենայն հավանականությամբ, դրանք իրականանում են Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը:
Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոցի բակում հյուրընկալվեցին երազանքներով ապրող ու հեքիաթներին հավատացող փոքրիկները, ովքեր իրենց լուսավոր ու մեծ երազանքները փորձեցին կավճանկարել:
 
Նրանց երգն ու պարն ավելի ջերմացրին ամռան առաջին օրը: Միասնական ջանքերով փաստեցինք, որ անհոգ ու երջանիկ մանկության համար անհրաժեշտ են մեր հայրենիքի խաղաղ երկինքը, մեծերի ուշադիր ու գորովալից վերաբերմունքը:
 
Ուրախալի է, որ հենց այսօր են համախմբվում բոլոր նրանց ջանքերը, ում համար միևնույնը չէ վաղվա օրը: Կենսական անհրաժեշտություն է երեխաների ներաշխարհում ոգեղենի ծիլեր սերմանելը՝ ամեն օր, ընդհանրապես, առհասարակ…Այդպես կարելի է վստահ լինել, որ ամեն հաջորդ օր նրանց ավելի է մոտեցնում լուսավորին, վեհին, գեղեցիկին:
 
Ջերմուկի թիվ1 հիմն. դպրոց
Դաստիարակչական աշխատանքների 
կազմակերպիչ՝ Ա. Բաղդասարյան

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.