News

Կենսաբանական մրցույթ-վիկտորինա

Educational 2017-01-21

«Գյումրու N28 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կենսաբանության ուսուցչուհի Ալինա Հակոբյանն անցկացրեց մրցույթ-վիկտորինա` 8ա-րդ և 8բ-րդ դասարանների աշակերտների միջև: Վիկտորինան համեմված էր մի շարք մրցույթային փուլերով և հետաքրքիր առաջադրանքներով. «Հանելուկային դաշտ», «Կենսաբանական խաչբառ» , «Բնություն և տրամաբանություն», «Ամենա-ամենա-ամենա», «Խայտաբղետ փաստեր», «Համր նկար»,«Խառնված բառեր»: Թիմերը հանդես եկան միմյանց ուղղված ողջույնի խոսքով, տրամաբանական հարցերով: Վիտորինան ընդմիջվեց երգով,ասմունքով,երաժշտական կատարումներով: Ինչպես ցանկացած մրցույթ` եղան հաղթողներ և պարտվողներ, սակայն թիմերը եզրափակեցին միջոցառումը պարային կատարմամբ` ապացուցելով իրենց միասնականությունն ու համերաշխությունը: Վիկտորինան,իր հարուստ և հետաքրքիր բովանդակությամբ, մեծ բավականություն պատճառեց ներկաներին:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 28 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.