News

Աշոտյանն ընդունել է Հայաստանում ԵԽ Գլխավոր քարտուղարի նորանշանակ ներկայացուցչին

Educational 2013-01-22

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի նորանշանակ ներկայացուցիչ Օլեքսանդր Պավլյուկին: Ողջունելով հյուրին` նախարարը վստահություն է հայտնել, որ կրթության և գիտության ոլորտում Հայաստանի և Եվրոպայի խորհրդի համագործակցությունը հետայսու ևս արդյունավետ ընթացք կունենա:

Արմեն Աշոտյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը` նշելով, որ վերջինս հանդիսանում է նախարարության հիմնական գործընկերներից մեկը, մասնավորապես, բարձրագույն կրթության  ոլորտում իրականացվող բարեփոխումների և Բոլոնիայի գործընթացի համատեքստում Որակավորումների ազգային շրջանակի ներդրման գործընթացներում:

ԵԽ Գլխավոր քարտուղարի նորանշանակ ներկայացուցիչը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, հույս է հայտնել, որ համատեղ ջանքերի արդյունքում երկու կողմերի համագործակցության դաշտում կրթության ոլորտը կմնա որպես գերակա ուղղություն: Օլեքսանդր Պավլյուկը վստահեցրել է, որ առավելագույն ջանքերը կգործադրի՝ աջակցելու 2012-2014թթ. Հայաստան-Եվրախորհուրդ գործողությունների պլանում կրթական ծրագրերն արդյունավետ կյանքի կոչելու համար:
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստանի` Բոլոնիայի նախագահության քարտուղարության ստանձնման, «Բարձրագույն  և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու և ֆինանսավորման մեխանիզմների, ինչպես նաև հատուկ դպրոցներում մշտադիտարկում իրականացնող հասարակական խմբի աշխատանքներին:
Հանդիպման ավարտին կողմերը կարևորել են նաև մայիսին մեկնարկող Եվրոպայի Խորհրդում ՀՀ նախագահության ընթացքում արդյունավետ համագործակցության ապահովումը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.