News

Հպարտությամբ ճանապարհենք մեր զինվորներին

Educational 2017-01-19

Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցում հպարտության , մեծարանքի , արժանապատվության հանդիպում էին կազմակերպել դպրոցի տնօրինությունը , ուսուցիչները և աշակերտները : Նախկին շրջանավարտներ և այսօր արդեն զինակոչիկներ` Հայկ Ասատրյանը , Դավիթ Քոթանջյանը ,Բաշխիկ Բաղդասարյանը շտապել էին հարազատ կրթօջախ ` հրաժեշտ տալու ուսուցիչներին և աշակերտներին : Հուզիչ ու տպավորիչ միջավայր էր ստեղծվել . տնօրենի հանձնարարությամբ աշակերտները նամակ գրեցին հայ զինվորին ,որպեսզի զինակոչիկները փոխանցեին բանակում ծառայողներին , զինվորներին :Նամակները ոգևորող , քաջալերող ,հայրենասիրություն դրվատող , երախտագիտություն արտահայտող բնույթ էին կրում : Այնուհետև կատարեցին ՀՀ օրհներգը , Հայրենասիրական երգեր և <<Գնաս բարով>>- ներով ճանապարհեցին հայոց բանակի շարքերը համալրող մեր արտենցի զինակոչիկներին : Աստված քեզ պահապան հայ զինվոր:

Արագածոտն, գ. Արտենիի թիվ 1 մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.