News

«Ճպուռն ու մրջյունը»

Educational 2017-01-19

Հերթական բաց դասն էր Վանաձորի Դ.Վարուժանի անվան №16 հիմնական դպրոցի IV ա դասարանում (դասվար՝ Ն.Հայրապետյան): Դասի թեման էր Աթաբեկ Խնկոյանի «Ճպուռն ու մրջյունը»: Դասի սկզբում հյուր եկավ ժողովրդական բանահյուսության նմուշներից՝ առակը: Աշակերտները մեծ ոգևորությամբ երգեցին երգ առակի մասին: Դասարանը բաժանվեց խմբերի և աշակերտներն ըստ նախընտրած կենտրոնների ներկայացրին իրենց գիտելիքները թեմայի շուրջ: Մաթեմատիկական կենտրոնի աշակերտները կազմեցին խնդիրներ տեքստի վերաբերյալ: Բնագիտական կենտրոնի աշակերտները այլ աղբյուրներից դուրս էին գրել մրջյունի և ճպուռի մասին տեղեկություններ: Թատերական կենտրոնում բեմականացրին «Ճպուռն ու մրջյունը» առակը: Աշակերտներից մեկն ընտրեց հեղինակի դերը, մյուսը՝ ճպուռի, երրորդը՝ մրջյունի: Փոքրիկ դերասանները սիրով ներկայացրին առակը, հետո խորհուրդներ տվեցին ճպուռին և մրջյունին: Բացահայտեցին «Ճպուռն ու մրջյունը» թեմայի հիմնական միտքը և աշխատասիրության մասին բազմաթիվ ասացվածքներ ու առածներ ասացին: Դասն անցավ շատ աշխույժ մթնոլորտում:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 16 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.