News

Միջոցառում՝ Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում

Educational 2013-06-05

Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում տոնական տրամադրություն էր: Երգչախմբի այս տարվա հաշվետու համերգը տարբերվում էր մյուսներից: Ներկաներին իրենց ելույթներով հուզեցին ոչ միայն աշակերտները, այլև ուսուցիչները:

Կոմիտասի, Ռ. Մելիքյանի, Ալ. Հեքիմյանի հեղինակած երաժշտական գոհարները, ժողովրդական ու ազգագրական երգերը բոլորովին նոր շունչ ու ոգի էին առել աշակերտների և ուսուցիչների միասնական համերգի ժամանակ:

Երաժշտության ուսուցիչ Մանիկ Գևորգյանը նշեց, որ այդ օրն իր աշխատանքային կենսագրության ամենահիշարժան օրն է, ամենագեղեցիկ համերգը:

Միջոցառմանը ներկա էին ՇՄ մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը, կրթության վարչության մասնագետներ, հյուրեր, ծնողներ:

Ներկաները իրենց խոսքում նշեցին, որ դաստիարակությունը դպրոցում այս ձևով է  իրականացվում և այսպես է, որ աշխատնաքը պտուղ է տալիս:

Դպրոցի տնօրեն՝ Ն. Թադևոսյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին, կարևորեց գեղագիտական առարկաների դերը դպրոցում:

Նա խոստացավ նաև, որ երգչախումբը նոր ուսումնական տարում կունենա նոր դաշնամուր՝ փորձերն առավել արդյունավետ անցկացնելու համար:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.