News

Բուհական կրթահամակարգի բարեփոխումն օրակարգում

Educational 2017-01-18

Բուհական կրթահամակարգի բարեփոխումներին ուղղված ծրագրերի մշակման նպատակով ստեղծված աշխատանքային խումբը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
Հանձնաժողովը նախարարին է ներկայացրել նախորդ երկու նիստերի ընթացքում մշակված առաջարկությունները, որոնք վերաբերել են կրեդիտային համակարգի վերանայմանը, ուսանողների գնահատման համակարգի բարելավմանը, ուսումնական ծրագրերի հիմքում ուսանողի անհատական, այլ ոչ թե խմբային առաջընթացի ներդրումը:
 
Աշխատանքային խումբն առաջարկել է նաև պրոֆեսորադասախոսական կազմի ընտրության և աշխատանքի ընդունման հստակ կանոնակարգերի մշակում, գնահատման և խրախուսման մեխանիզմների ներդրում, դասախոսների կատարելագործման համակարգի իրագործում:
 
ՏՏ-ի ներդրման նպատակով ներկայացվել են որոշ առաջարկներ` բուհերում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրում, կրթական էլեկտրոնային հարթակի և ռեսուրսների ստեղծում, համակարգչային տարբեր ծրագրերի միջոցով ինտերակտիվության և ուսանողի ներգրավվածության ապահովում և այլն:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.