News

Շախմատի հայաստանյան առաջնություն. արդյունքները

Sports 2017-01-17

Անցկացվել են Հայաստանի՝ տղամարդկանց և կանանց առաջնությունների 5-րդ տուրերի հանդիպումները: Տղամարդկանց մրցաշարում 5 պարտիայից չորսն ավարտվել է հաղթանակով:
Միակ ոչ ոքին գրանցվել է Մանուել Պետրոսյան-Զավեն Անդրիասյան պարտիայում: 5-րդ տուրից հետո աղյուսակը գլխավորում է 3.5 միավոր վաստակած Զավեն Անդրիասյանը:
 
Կանանց մրցաշարում 5 պարտիայից չորսն ունեցել է հաղթական ավարտ: Տուրի միակ ոչ ոքին գրանցվել է Մարիա Գևորգյան-Արմինե Բաբայան պարտիայում:
 
5-րդ տուրում 4-րդ հաղթանակը տոնել է Աննա Հայրապետյանը: 5-րդ տուրից հետո աղյուսակը գլխավորում է Աննա Հայրապետյանը, որը վաստակել է 4 միավոր:
 
Աղբյուրը՝ Chessfed.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.