News

Հայաստանի բուհերը մասնակցում են 17 միջազգային կրթական ծրագրի

Educational 2013-06-05

Հանդիպելով աշխատանքային այցով Հայաստանում գտնվող «Տեմպուս» միջազգային կրթական ծրագրի Հարավային Կովկասի տարածաշրջանային պատասխանատու Ֆրանց Շայդելի հետ` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ողջունել է հյուրին և դրական գնահատել «Տեմպուս» ծրագրի արդյունավետությունը՝ շեշտելով, որ այն ՀՀ բուհական համակարգի միջազգայնացման կարևոր գործիքներից է:
«Տեմպուս» միջազգային կրթական ծրագրի տարածաշրջանային պատասխանատուն, ով Հայաստանում է գտնվում ծրագրի մոնիթորինգի միջանկյալ փուլի դիտարկումները կատարելու նպատակով, դրական է գնահատել հատկապես այն հանագամանքը, որ ծրագրում ընդգրկված ՀՀ բուհերի ներկայացուցիչներիմեջ մեծ է հատկապես երիտասարդ դասախոսների ընդգրկվածությունը:
 
Քննարկման ժամանակ կողմերը նշել են, որ Հայաստանի բուհերը «Տեմպուսի» շրջանակում մասնակցում են 17 միջազգային կրթական ծրագրի:
 
Աղբյուրը` edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.