News

Մի՛ շտապեք դատել

Educational 2017-01-17

24 տարեկան տղան նայում է գնացքի պատուհանից դուրս և բացականչում. - Հայրի°կ, նայի°ր, ծառերը մնացին հետևում: Հայրը ժպտաց, իսկ հեռու նստած երիտասարդ զույգը կարեկցանքով նայում էր 24- ամյա տղայի երեխակայական վարքագծին: Հանկարծ տղան նորից բացականչեց. - Հայրի՞կ, նայի՞ր, ամպերը վազում են մեզ հետ: Երիտասարդ զույգը չդիմացավ և ասաց ծեր հորը. - Ինչո՞ւ չեք ձեր որդուն ցույց տալիս մի լավ բժշկի: - Ցույց տվել եմ,- պատասխանեց հայրը,- մենք հենց հիմա վերադառնում ենք հիվանդանոցից: Ծննդյան օրվանից իմ որդին կույր էր, իսկ հիմա նա տեսնում է: Յուրաքանչյուր մարդ մոլորակի վրա ունի պատմություն: Մի դատեք մարդկանց, քանի դեռ նրանց լավ չեք ճանաչում: Միգուցե ճշմարտությունը ձեզ զարմացնի: Մտածեք մինչև որևէ բան ասելը...

Արարատ, գ. Նշավանի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.