News

Ինչքան էլ ուզում ես ներողություն խնդրի միևնույնն է սպին մնում է (առակ)

Educational 2017-01-16

Կար չկար մի շատ շուտ բռնկվող ու անզուսպ տղա կար: Մի օր նրա հայրը կանչում է որդուն և տալիս է մի պարկ լցված մեխերով և ասում, որ ամեն անգամ, երբ չկարողանա իր բարկությունը զսպել, թող մեկ մեխ խփի գերանի վրա:Առաջին օրը գերանին մի քանի մեխեր հայտնվեցին:Հաջորդ շաբաթ նա սովորեց ավելի զուսպ լինել և մեխերի թիվը կրճատվեց:Երիտասարդը հասկացավ, որ ավելի հեշտ է զսպել իրեն, քան մեխ խփել:Վերջապես եկավ այն օրը, որ նա կարողացավ իրեն ամբողջովին տիրապետել և ոչ մի մեխ չխփեց:Այդ մասին պատմեց հորը, և հայրն այս անգամ ասաց նրան, որ ամեն անգամ, երբ կարողանա զսպել իրեն և չբարկանա թող մի մեխ հանի: Ժամանակն անցնում էր… Եվ ահա եկավ այն օրը, երբ գերանին ոչ մի մեխ այլևս չկար:Նա եկավ հոր մոտ և պատմեց նրան այդ մասին:Հայրը նրան տարավ գերանի մոտ և ասաց. <<դու շատ լավ կարողացար կատարել առաջադրանքը:Բայց տեսնում ես, որքան շատ հետքեր են մնացել գերանի վրա:Այն երբեք առաջվա նման չի լինի:Երբ մարդուն վիրավորում ես բարկացած ժամանակ ահա այսպիսի սպիներ ես առաջացնում նրա ներսում: Եվ հետո ինչքան էլ ուզում ես ներողություն խնդրի… միևնույն է …. սպին մնում է>>:

Արարատ, գ. Նշավանի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.