News

Մարդու երեք ընկերները

Educational 2017-01-15

Մի մարդ կար, որ երեք ընկեր ուներ:Նա երկուսին շատ էր սիրում, իսկ երրորդի հանդեպ անտարբեր էր հակառակ նրան, որ երրորդ ընկերը ավելի էր կապված իրեն: Մի օր այս մարդը անբաստանվում է մի մեծ ոճիր գործելու հանցանքով:Խեղճը շփոթված էր այս անբաստանության վրա, որովհետև ամբողջությամբ անմեղ էր:Մի պահ հիշեց իր ընկերներին ու մտածելով, թե մարդ նեղության ժամանակ կարող է դիմել նրանց, որոշեց դիմել նրանց օգնությանը:Նա իր երեք ընկերներին էլ տուն կանչեց ու ասաց. Ընկերներից առաջինը հրաժարվում է օգնություն ցույց տալուց, պատճառաբանելով, թե ինքը շատ կարևոր գործեր ունի: Երկրորդը ընկերանում է խեղճին ու նրա հետ գնում մինչև դատավորի պալատը, բայց ներս չի մտնում: Երրորդը, որի սիրո վրա կասկածում էր, ընկերանում է նրան մինչև դատավորի ատյանը ու քաջությամբ պաշտպանում նրան:Նա այնքան ճարտասնությամբ է խոսում, որ դատավորը ճանաչում է մարդու անմեղությունն ու նրան ազատ արձակում: Ամեն մարդ իր կյանքում ունի երեք ընկերներ:Առաջինը՝ հարստությունը, երկրորդը՝ բարեկամները,իսկ երրորդը՝ իր բարի գործերը: Բայց չէ՞ որ դժվար ու ծանր պահերին է զգացվում մարդու ճշմարիտ ընկերները: Երբ մարդը մեռնում է և ներկայանում Աստծու դատաստանին, ամենից առաջ հարստություններն են, որ լքում են նրան: Բարեկամները գնում են մինչև գերեզման ու ետ դառնում:Միայն բարի գործերն են, որոնք մարդուն ընկերանում են մինչև Աստծու ատյանը և արդարացնում նրան:

Արարատ, գ. Նշավանի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.