News

Վերանայեք ձեր կենսակերպը

Featured 2017-01-14

Տոնական օրերից հետո մասնագետները հորդորում են վերանայել սննդակարգն ու ապրելակերպը, խորհուրդ են տալիս վարել ակտիվ և առողջ կենսակերպ:
Պասսիվ կենսակերպը դանդաղեցնում է նյութափոխանակությունը, դժվարանում է մարսողությունը, օգտակար վիտամինների և հանքանյութերի յուրացումը, նկատվում է հոգնածություն, աշխատունակության անկում:
 
Այսպես, խորհուրդ է տրվում՝
 
- առավոտյան 10-15 րոպե քայլել,
- բարձրանալ աստիճաններով և ոչ վերելակով,
- նստակյաց աշխատանքի դեպքում յուրաքանչյուր 2 ժամը մեկ անգամ վեր կենալ,
- ավելի հաճախ ուտել տաք ապուրներ, օգտագործել չրեղեն,
- վաղ առավոտյան և երեկոյան օդափոխել մշտական գտնվելու վայրերը:
 
Աղբյուրը՝ Med.news.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.