News

Անդրադարձ կրթական ոլորտի բարեփոխումներին

Educational 2017-01-14

Ի թիվս մի շարք քննարկումների՝ ՀՀ կառավարության հերթական նիստում անդրադարձ է եղել նաև կրթության և գիտության ոլորտի մի շարք խնդիրների ու դրանց ուղղված լուծումներին:
Այսպես, նշվել է, որ ՀՀ կառավարություն է ներկայացվել «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ստեղծվել է ՀՀ հանրակրթական դպրոցների էլեկտրոնային քարտեզ և տվյալների շտեմարան, որը հասանելի է համացանցում:
 
Ավարտվել են նոր կրթակարգի նախնական նախագծի ստեղծման աշխատանքները: Շրջանավարտները հնարավորություն են ստացել առաջին կիսամյակի ավարտին հանձնել քննությունները և կենտրոնանալ ընտրված առարկաների վրա:
 
Կրթության և գիտության նախարարության աշխատակազմի օպտիմալացման արդյունքում կրճատվել է 66 հաստիք: Ներկայացվել են նաև կրթական բարեփոխմանն ուղղված մի շարք այլ հարցեր:
 
Աղբյուրը՝ Aravot.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.