News

Հաշվետվություն 2016թ. կրթական բարեփոխումների մասին

Educational 2016-12-30

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ներկայացրել է 2016 թվականի ընթացքում ոլորտի բարեփոխումները և համակարգի ձեռքբերումների համապարփակ պատկերը:
Այսպես, ՀՀ ԿԳ նախարարի համապատասխան հրամանով բեռնաթափվել են 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակի ուսումնական ծրագիրը` սովորողների ընտրությանը թողնելով  նախընտրելի 3 առարկա:
 
Գյուղական դպրոցների և էլեկտրոնային կրթության զարգացման շրջանակում կազմակերպվել են փորձնական տեսադասեր մարզային դպրոցների մասնակցությամբ:
 
Հայաստանում ներառական կրթություն իրականացնող դպրոցների թիվը 2016թ. ավելացել է 78-ով: Ներկայումս հանրապետությունում գործում է ներառական կրթություն իրականացնող 260 հանրակրթական  ուսումնական հաստատություն:
 
Վերանայվել է մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) մասնագիտությունների ցանկը` համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին:
 
Հանրապետության հեռավոր, սահմանամերձ, լեռնային և բարձր լեռնային բնակավայրեր է գործուղվել 22 ուսուցիչ: Հայաստանում իրականացվել է սփյուռքահայ ուսուցիչների մեկամսյա վերապատրաստում, որին մասնակցել է 17 երկրի 65 ուսուցիչ:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.