News

Հայտնի է արագ շախմատի առաջնության հաղթողը

Sports 2016-12-29

Արագ շախմատի՝ աշխարհի առաջնությունն ավարտվել է ուկրաինացի Վասիլի Իվանչուկի հաղթանակով: Իվանչուկը 15 հնարավորից վաստակել է 11 միավոր:
Երկրորդ և երրորդ տեղերում են ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկն ու աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, որոնք ևս վաստակել են 11-ական միավոր:
 
Լևոն Արոնյանը 9.5 միավորով գրավել է 9-րդ տեղը: Հայ գրոսմայստերը տարել է 6 հաղթանակ, այդ թվում՝ Իվանչուկի նկատմամբ:
 
Հրանտ Մելքումյանը 9 միավորով զբաղեցրել է 15-րդ տեղը, Վլադիմիր Հակոբյանը վաստակել է 7.5 միավոր և գրավել 50-րդ տեղը:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.