News

ԲՆՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ

Educational 2016-12-28

ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Ս. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցը վաղուց է համագործակցում ՎՊՀ-ի հետ, և ուսանողները տարբեր առարկաներից իրենց մանկավարժական պրակտիկան անց են կացնում այստեղ: 2016թ. դեկտեմբերի 8-ին կենսաբանաքիմիական ֆակուլտետի IV կուրսի ուսանողների և դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Ա. Մելիքյանի ջանքերով դպրոցում անցկացվեց «Բնության գաղտնիքները» ինտելեկտուալ խաղ-մրցույթ: Մրցույթին մասնակցում էին VII դասարանի աշակերտները, ովքեր նոր-նոր են բացահայտում բնության գաղտնիքները, իսկ բնությունն իր գաղտնիքները բացում է նրանց առջև, ովքեր հոգատար են ու սիրում են բնությունը: Այս մրցույթի նպատակն էր աշակերտների մեջ դաստիարակել պատասխանատվություն բնության պահպանության խնդիրների նկատմամբ, քանի որ բնության հարստություններն անսպառ չեն, և կարևոր է, որ գալիք սերունդը բնությունն էլ ավելի հարուստ ու գեղեցիկ դարձնի: Մրցույթն անցկացվեց 3 փուլով, աշակերտները շատ լավ էին պատրաստվել և հեշտությամբ էին պատասխանում հարցերին: Մրցույթին հրավիրված էին ՎՊՀ-ի կենսաբանաքիմիական ֆակուլտետի դեկան Զ. Վարդանյանը, դասախոսներ Մ. Կիրակոսյանը, Ա. Գևորգյանը, Ա. Զալինյանը: Խաղը գնահատում էր ժյուրին, որի նախագահն էր դպրոցի տնօրեն՝ Հ. Խումարյանը: Խաղի վերջում բոլոր թիմերն էլ ստացան խրախուսական նվերներ: Մրցույթն ուսանելի ու հետաքրքիր էր, բոլոր մասնակիցները մեծ բավականություն ստացան:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 4 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.