News

ՀՀ ԿԳ նախարարն ամփոփել է տարին

Educational 2016-12-26

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հրավիրվել է մամուլի ասուլիս, որի ընթացքում նախարար Լևոն Մկրտչյանն ամփոփել է 2016 թվականին կատարված աշխատանքները:
Անդրադառնալով նախարարության տարեկան գործունեությանը` Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ կատարված աշխատանքի ամենամեծ ծավալը բաժին է ընկել հանրակրթության ոլորտին: «Այս ոլորտում երկու հիմնարար նշանակության փոփոխություն է կատարվել: Առաջինը` փորձել ենք լուծում գտնել ավագ դպրոցների հիմնախնդրին՝  բեռնաթափելով 12-րդ դասարանի կրթական ծրագիրը:
 
Երկրորդը՝ կրթակարգի փոփոխության հիմնախնդիրն է, որի ուղղությամբ տարվա ընթացքում ակտիվ մասնագիտական աշխատանքներ  են տարվել: Այս պահին Ազգային կրթակարգի նախագիծն արդեն ավարտական փուլում է գտնվում»,-նշել է Լ. Մկրտչյանը: Ըստ նախարարի՝ կրթակարգին  զուգահեռ աշխատանքներ են տարվել նաև «Արարատյան բակլավրիատ» կրթության գերազանցության ծրագրի ներդրման ուղղությամբ:
 
Դառնալով գիտության ոլորտին՝ նախարար Մկրտչյանն ընդգծել է, որ տարվա ձեռքբերումը ԵՄ «Հորիզոն-2020» ծրագրին անդամակցումն է. Հայաստանն արդեն ծրագրի լիարժեք անդամ է: Ասուլիսի ավարտին նախարար Լևոն Մկրտչյանը պատասխանել է կրթության ոլորտին առնչվող մի շարք այլ հարցերի ևս:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.