News

Հայաստանում կգործի «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամ

Educational 2016-12-23

ՀՀ կրթության և գիտության նախարարությունն անհրաժեշտ է համարել «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի ստեղծումը: Հիմնադրամի ստեղծումը կբարձրացնի ծրագրի իրականացման արդյունավետությունը և կապահովի ծրագրի կառավարման սահուն փոխանցումը հայաստանյան կողմին:
Ներկայում ՀՀ մարզերի նախակրթարանների և կրտսեր դասարանների մոտ 83.000 երեխա ստանում է դպրոցական տաք սնունդ:
 
Հիմնադրամի ստեղծումը հնարավորություն կտա աշխատանքներում ներգրավել երեխաների սնուցման հարցերով զբաղվող այլ երկրների կառավարություններ, կազմակերպություններ, անհատներ, գործարար և այլն:
 
Աղբյուրը՝ Panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.