News

Ավարտվեց բուհերի ընդունելության առաջին փուլը

Educational 2013-06-04

Այս տարի ուսումը բուհերում շարունակելու հայտ է լրացրել շուրջ 14.500 դիմորդ՝ անցյալ տարվանից 3500-ով պակաս: Բժշկական համալսարանի դիմորդների թիվը կազմում է 1031։ Համալսարանի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի տեղակալ Կոստանտին Մանուկյանի խոսքով` այս տարվա դիմորդների քիչ քանակը ԵՊԲՀ-ի վրա շատ քիչ է ազդել: Այս բուհում չի եղել նաև ուսումնական վարձերի թանկացում:
Հայաստանի պետական ագրարային համալսարանում ևս դիմորդների թվի անկում չկա, ընդհակառակը՝ համեմատած նախորդ տարվա հետ՝ 3-ով ավելացել է: Այս տարի այդ թիվը կազմում է 530: Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում դիմորդների թիվը կազմում է 545, պահանջված մասնագիտությունների շարքում է ճարտարապետությունն ու դիզայնը:
 
ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանի խոսքով` ԵՊՀ-ում դիմորդների թիվը 3970 է, անցյալ տարի եղել է 5410՝ երկու փուլի արդյունքներով։ «Երկրորդ փուլը ևս մի քանի հարյուր դիմորդ կբերի: ԵՊՀ-ում պահանջարկ ունի հումանիտար թևը, վիճակը վատ է բնագիտական ֆակուլտետներում, որի համար խիստ անհանգստանում եմ, մրցույթի արդյունքներով այստեղ թափուր տեղեր կլինեն»,- նշել է նա:
 
Աղբյուրը` 1in.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.