News

Հայ մասնակիցը հաղթող է ճանաչվել

Featured 2016-12-22

Ս.թ. դեկտեմբերի 7-13-ը Մինսկում անց է կացվել Մեներգիչների միջազգային սուրբծննդյան 3-րդ մրցույթը, որին մասնակցել է 16 երկրի 120 վոկալիստ:
Մրցույթին Հայաստանը ներկայացրել են Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի մասնակիցներ Լուսինե Մակարյանը և Տիգրան Օհանյանը:
 
Ըստ որում՝ հեղինակավոր մրցույթում հաղթող է ճանաչվել և «Գրան պրի» մրցանակի արժանացել Տիգրան Օհանյանը (տենոր): 
 
Լուսինե Մակարյանն արժանացել է Պատվո դիպլոմի, նվագակցող Լևոն Ջավադյանը` «Լավագույն կոնցերտմայստեր» մրցանակի:
 
Աղբյուրը՝ Mincult.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.