News

Պահպանենք մեր առողջությունը

Educational 2016-12-21

15.12.2016թ.-ի Նոր Հաճնի N 1 հիմնական դպրոցի 2<<բ>> դասարանում անցկացվեց միջոցառում << Պահպանենք մեր առողջությունը>> խորագրով: Միջոցառումը կազմակերպել էր նույն դասարանի դասվար` Լուսինե Դալլաքյանը: Աշակերտները ներկայացրին առողջ ապրելակերպի կանոնները. ճիշտ սնվելու արվեստը, վիտամինների օգտակարությունը, կարևորեցին սպորտով զբաղվելու անհրաժեշտությունը: Գեղեցիկ բեմադրված ներկայացմամբ, ուրախ երգ ու պարով, նաև հումորով երեխաները սովորեցրին հանդիսատեսին առողջ ապրելու կուլտուրան: Նրանք խոսեցին վնասակար սովորույթների մասին, որոնք ակամա կիրառում են կյանքում, կոչ արեցին զերծ մնալ դրանցից, իսկ վերջում բոլոր այդ սովորույթները նետեցին աղբարկղ:

Կոտայք, ք. Նոր Հաճնի թիվ 1 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.