News

Կրթական համագործակցությունն ընդլայնվում է

Educational 2016-12-20

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Ցոցորկովա-Կայմակչիեվային:
Շնորհավորելով նորանշանակ դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելություն սկսելու առթիվ` նախարարը համոզմունք է հայտնել, որ կրթության բնագավառում Բուլղարիայի հետ հարաբերությունները զարգացման նոր մակարդակ կարձանագրեն, և այդ համատեքստում կարևորել է համագործակցության խորացմանն  ուղղված գործնական քայլերի իրականացումը:
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև կրթության և գիտության բնագավառներում 2016-2020 թվականների համագործակցության ծրագրին:
 
Նշվել է, որ համատեղ կրթական ծրագրեր իրականացնելու նպատակով նախատեսվում  է  ակտիվացնել միջբուհական համագործակցությունը, մասնավորապես` փոխգործակցությունը կրթաթոշակների փոխանակման գործընթացում:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.