News

Դիլիջանի միջազգային դպրոցը կգործի 2014թ.-ի սեպտեմբերից

Educational 2013-06-03

Դիլիջանում շարունակվում է Դիլիջանի միջազգային դպրոցի (DIS) շինարարությունը: Օրերս այնտեղ կայացել է դպրոցի հոգաբարձուների խորհրդի նիստ, որի ընթացքում ներկայացվել է շինարարության ընթացքը:
Դպրոցի մամուլի ծառայության հաղորդմամբ` նիստի ընթացքում ներկայացվել են նաև հոգաբարձուների խորհրդի նոր անդամները` RD Group ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Գագիկ Ադիբեկյանը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) փոխնախագահ և ֆինանսական տնօրեն Մանֆրեդ Շեպերսը:
 
DIS հոգաբարձուների խորհուրդը դպրոցի տնօրենի պաշտոնում հաստատել է Քոլին Ջենքինսին, ով ավելի վաղ զբաղեցնում էր Ուելսում (Մեծ Բրիտանիա) UWC Atlantic College-ի տնօրենի պաշտոնը, իսկ մինչ այդ ակտիվ մասնակցություն է ունեցել Մաաստրիխտում, Սինգապուրում և Կոստա-Ռիկայում UWC քոլեջների կայացման գործում:
 
Քոլին Ջենքինսը ներկայացրել է DIS-ի ուսուցիչների և աշակերտների հավաքագրման ռազմավարությունը: Դպրոցի դռները կբացվեն 2014 թվականի սեպտեմբերին` այն կկարողանա ընդունել 650 աշակերտներ առնվազն 60 երկրներից:
 
«Հուսով ենք, որ հունիսի սկզբին կհաղթահարենք Միավորված աշխարհի քոլեջների (UWC) ընտանիքին անդամակցելու հերթական փուլը և հուսով ենք դառնալ UWC Dilijan», - ասել է նախագծի հիմնադիր, ներդրումային բանկիր Ռուբեն Վարդանյանի կինը` Վերոնիկա Զոնաբենդը:
 
DIS-ի անդամակցությունը United World Colleges (UWC)-ին կապահովի ուսանողների միջազգային կազմը`դառնալով Միավորված աշխարհի քոլեջների լիիրավ անդամ, դպրոցը կկարողանա աշակերտներ հավաքագրել տարբեր երկրներում UWC ազգային կոմիտեների ցանցի շնորհիվ:
 
Աղբյուրը` Panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.