News

Միջոցառում «Բարին արա» ծրագրի շրջանակներում

Educational 2016-12-19

2016 թ. դեկտեմբերի 12-ին Վանաձորի N20 դպրոցում անսովոր հուզում էր տիրում. դահլիճը զարդարված էր ճերմակաթույր աղավնիներով.դպրոցում կրկին մեկնարկել էր «Բարին արա» ծրագիրը: Միջոցառմանը ընդգրկված էին 1- 9-րդ դասարանի աշակերտները: Համադպրոցական միջոցառումը կազմակերպել էին Մ. Հարությունյանը, Ն. Ղավալյանը և Տ. Խաչատրյանը: Աշակերտներն իրենց գեղեցիկ, սրտահույզ խոսքով ներկայացրին մեր անկախության անցած ուղին իր վայրէջքներով և վերելքներով: Գեղեցիկ ասմունքից դահլիճը մեկ շունչ ու ոգի էր դարձել: Հայ քաջորդիներին նվիրվեցին հուզաթաթավ բանաստեղծություններ, երգեր: Աշակերտները ոգեկոչեցին հայ քաջորդիների հիշատակը, փառաբանեցին նրանց սխրանքը, ովքեր, դաժան մահը հեգնելով, ննջում են ալևոր Մասիսի աչքի առաջ` Եռաբլուրում: Նրանք խլեցին անօրենից Արցախ աշխարհը: Անկախացանք, և տերը դարձանք մեր երկրի: Ծնվեց բարին... Փոքրիկ առաջին դասարանցիները՝ հրեշտակներն ու զինվորիկները` բարության դեսպանորդները, կոչ ուղղեցին մեր հարևան երկրներին՝ խաղաղ և ստեղծագործ կյանքով ապրելու, իսկ 5-7-րդ դասարանցիները, ֆլեշ-մոբ ցուցադրելով, բանաստեղծություններ նվիրեցին լքված ծերերին, մանկատանը ապրող մանուկներին, անապաստան մարդկանց և թափառող կենդանիներին: Միջոցառման վերջում երգչախումբը կատարեց «Բարության ծառ եմ տնկել» երգը:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 20 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.