News

Առակի ծնունդը

Educational 2016-12-16

Սևանի N4 հիմանական դպրոցի IIIա դասարանի դասվար Տանյա Կարապետյանը անցկացրեց դաս - միջոցառում` <<Ժողովուրդը իմաստուն է>> խորագրով: Նախ` մտագրոհով անդրադարձան ժողովրդական բանահյուսության ճյուղերին` սուտասելուկ, ասացվածք, հեքիաթ, օրհնանք, հանելուկ, խնդուկ: Համապատասխան թերթիկները ամրացվեցին <<Արևի ճառագայթների >> տեսքով պատկերի վրա : Երեխաները փոքրիկ բեմականացման միջոցով ներկայացրեցին,թե ինչ է հեքիաթը, ասացվածքը,առածն ու հանելուկը,օրհնանքն ու խնդուկը,սուտասելուկն ու դարձվածքը: Առանձնակի անդրադարձան առակին` որպես ժողովրդական բանահյուսության շատ տարածված ճյուղի` Եզոպոսի ներկայացմամբ: Բացատրվեց, որ առակի հերոսները կենդանիներն ու բույսերն են, որոնք փոխաբերական իմաստով ներկայացնում են ճշմարտությունը,ծաղրում են ագահությունը, ծուլությունը, չարությունն ու նախանձը: Աշակերտները ոչ միայն թվարկեցին հայտնի առակագիրներ Մխիթար Գոշի,Վարդան Այգեկցու, Աթաբեկ Խնկոյանի, Մկրտիչ Կորյունի անունները, այլև դերային խաղով ներկայացրին <<Գայլն ու գառը>>, <<Սոխակը,մեղուն ու ագռավը>>, <<Կտակ գանձի մասին>> առակները` դրսևորելով գեղեցիկ, կապակցված խոսքի և դերասանական խաղի լավ կարողություններ: Աշակերտները և ուսուցչուհին արժանացան տնօրեն Սվետլանա Մաթևոսյանի գովասանքին:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.