News

Էլեկտրոնային կրթությունը կլինի բաց և հասանելի

Educational 2016-12-16

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կայացել է կրթակարգի մշակման աշխատանքային խմբի հերթական խորհրդակցությունը, որը վարել է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել է գյուղական դպրոցների մենթորությունն ստանձնած առաջատար դպրոցների հարցը, ներկայացվել են առաջարկություններ խմբեր կազմելու հիմնական մոտեցումների ու սկզբունքների վերաբերյալ:
 
Հիշյալ դպրոցների  ցանկն առաջիկայում կհաստատվի, որից հետո խմբի լիդերության պատասխանատվությունն  ստանձնած  յուրաքանչյուր դպրոց խմբում ընդգրկված դպրոցների հետ  համատեղ կմշակի տեսադասեր կազմակերպելու աշխատանքային ծրագիր և ժամանակացույց:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.