News

«Ով ում է նման»

Educational 2016-12-15

Գավառի Ս. Քոչարյանի անվան N1 հիմնական դպրոցի III բ դասարանում անցկացվեց բաց դաս «Ով ում է նման» թեմայով: Դասը նպատակն էր զարգացնելու աշակերտների հաղորդակցական, համագործակցային, քննադատական մտածողության, ստեղծագործական երևակայության, կապակցված խոսք կառուցելու կարողությունները: Դասը կառուցված էր ԽԻԿ համակարգ տեխնոլոգիայով: Խթանման փուլում աշակերտները վերհիշեցին կենդանիների ձագերի, կենդանիների խմբերի և կենդանիների արձակած ձայների անվանումները: Իմաստավորման փուլում ընթերցվեց բնագիրը (դերային ընթերցանություն), կատարվեց բնագրի վերլուծություն բաց հարցերի միջոցով: Բաց հարցերը միտված էին բնագրի իմաստի ընկալմանը, դատողություններ կատարելու, սեփական կարծիքն արտահայտելու և այն հիմնավորելու կարողության զարգացմանը: Բնագրի վերլուծությունից հետո անդրադարձ կատարվեց հեքիաթի վերնագրին` «Ով ում է նման»: Քննարկումներից հետո աշակերտներն հանգեցին այն եզրակացության, որ ավելի նպատակահարմար է «Ով ինչի է նման» վերնագիրը: Բառային աշխատանքը՝ ուղղագրական բառերի ուսուցում բառը հեգելու ճանապարհով, կազմակերպվեց խաղի ձևով: Կատարվեց խմբային աշխատանք: Դասարանը բաժանվեց 5 խմբի: Յուրաքանչյուր խմբի տրվեց 2 պատկեր: Առաջին նկարում պատկերված էր կենդանի, և աշակերտները պետք է որոշեին, թե ինչի է այն նման: Երկրորդ նկարում պատկերված էր առարկա, և աշակերտները պետք է որոշեին, թե ինչ կենդանու է այն նման: Կշռադատման փուլում կիրառվեց 5 րոպեանոց շարադրանքի մեթոդը: Աշակերտները շարադրանքում պետք է հիմնավորեին կարդալու անհրաժեշտությունն ու կարևորությունը: Դասվար Ժ.Միրիբյան

Գեղարքունիք, ք. Գավառի թիվ 1 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.