News

Դպրոցները կունենան իրենց զարգացման ծրագրերը

Educational 2016-12-15

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կայացել է դպրոցների զարգացման ծրագրերի մեթոդաբանության մշակմամբ զբաղվող աշխատանքային խմբի խորհրդակցությունը, որը վարել է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
Ներկայացնելով դպրոցների զարգացման մեթոդական մոտեցումների կարևորությունը՝ ԿԳ նախարարը նշել է, որ Հայաստանի 1380 դպրոցներից յուրաքանչյուրը պետք է ունենա իր առանձին զարգացման ծրագիրը:
 
«Յուրաքանչյուր դպրոց պետք է ունենա իր զարգացման ծրագիրը, որը բովանդակային առումով կներկայացնի  տվյալ դպրոցի հետագա զարգացումը,  ինչպես նաև կներառի դպրոցի հեռանկարը, շինարարական և նորոգման խնդիրները:
 
Զարգացման ծրագիրը պետք է բխի կոնկրետ իրավիճակից և շատ հնարավոր է, որ այսօրվա զարգացման ծրագիրը մի քանի տարի անց տվյալ հաստատության պահանջները այլևս չբավարարի:
 
Յուրաքանչյուր դպրոց իր զարգացման ծրագրով պետք է հնարավորություն ունենա անընդհատ մեծացնել իր զարգացման նշաձողը: Մեր խնդիրն է օգնել դպրոցին՝ նրան առաջարկելով այնպիսի մեթոդաբանություն, որի միջոցով ամեն տնօրեն կկարողանա իր դպրոցի զարգացման առաջնահերթությունը ձևակերպել»,- նկատել է ԿԳ նախարարը:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.