News

Դասղեկի ժամեր

Educational 2016-12-15

Օրերս Վանաձորի Ա. Ս. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցում աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ անցկացվեցին դասղեկի ժամեր: 2016 թ-ի դեկտեմբերի 5-ին 7 Ա և 7 Գ դասարաններում անցկացվեցին դասղեկի ժամեր՝ նվիրված Արամ Խաչատրյանին և նրա երկու ստեղծագործություններին՝ «Գայանե» բալետին և «Ջութակի կոնցերտ»-ին: Դասը կազմակերպել էին աշակերտական խորհրդի անդամներ Ժասմին Ամիրյանը /8 Ա դասարան/ և Մերի Միքայելյանը /9 Բ դասարան/: Դասին ներկա էին դպրոցի տնօրեն Հ. Խումարյանը, փոխտնօրեններ, 7 Ա և 7 Գ դասարանների դասղեկները: Դասի սկզբում աշակերտներին ներկայացվեցին հետաքրքիր տեղեկություններ մեծ կոմպոզիտորի կյանքի և ստեղծագործության վերաբերյալ: Այնուհետև աշակերտները դիտեցին բալետը և ունկնդրեցին կոնցերտը: 7 Բ դասարանի աշակերտուհի Լուսինե Սաքունցը կատարեց հատվածներ մեծ կոմպոզիտորի ստեղծագործություններից: Դեկտեմբերի 6-ին աշակերտական խորհրդի անդամներ Էլեն Հարությունյանը /8 Բ դասարան/, Էմիլյա Դարչինյանը /8 Ա դասարան/ և Աիդա Կլեկչյանը /8 Ա դասարան/ 6 Գ դասարանում կազմակերպեցին դասղեկի ժամ՝ նվիրված հայտնի երաժիշտ, դաշնակահար Էդվարդ Գրիգին: Սկզբում նրանք ներկայացրեցին Էդվարդ Գրիգի կենսագրությունը, ապա դիտեցին «Լեգենդ Գրիգի մասին» մուլտֆիլմը: Դրանից հետո մի քանի անգամ ունկնդրելով Գրիգի ստեղծագործությունները՝ աշակերտները փորձեցին կռահել դրանք: Վերջում աշակերտները հարցերի միջոցով ամփոփեցին դասը: Դպրոցի տնօրեն Հ. Խումարյանը իր գոհունակությունը հայտնեց աշակերտական խորհրդի անդամներին նման նախաձեռնության համար:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 4 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.