News

Թիվ 191 դպրոցում նշվեց Երեխաների պաշտպանության միջազգային օրը

Educational 2013-06-01

Ողջ աշխարհը նշում է մարդկության ամենաթանկ էակների՝ մանուկների տոնը: Տոնական տրամադրությամբ էր լցված նաև Երևանի Դ. Հովսեփյանի անվան հ. 191 հիմնական դպրոցի բակը:
Դպրոցի բակը շնչում էր մանկությամբ, մանուկների նման գունեղ էր ու հեքիաթային: Երեխաներին  շնորհավորական ուղերձ հղեց  դպրոցի տնօրեն՝ տիկին Թ.Ավդալյանը: Առաջին դասարանցիները մասնակցեցին կավճանկարչությանը:  Նրանց նկարներում գերիշխում էին վառ ու պայծառ գույները,  ջերմություն էր ծորում նրանց նկարներից: 
 
Դպրոցի բակում թևածում էր հայկական երաժշտություն, իսկ մանկավարժներն ու ծնողները,  հիշելով իրենց անհոգ մանկությունը, իրենց աշակերտների հետ ուրախ երգում ու պարում էին: Թող երջանիկ լինեն աշխարհի բոլոր մանուկները:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.