News

Պարգևատրվել են կրթական հաղորդաշարերի հեղինակները

Educational 2016-12-14

Համաձայն կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանի՝ երիտասարդ սերնդի կրթության և դաստիարակության գործում ներդրած ավանդի համար հեռուստատեսության և ռադիոյի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են ՀՀ ԿԳՆ շնորհակալագրերով: Պարգևները հանձնել է ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը:
Շնորհավորելով  ներկաներին՝ Դ. Սահակյանը կարևորել է լրատվամիջոցների դերը կրթության ոլորտում. «Լրատվամիջոցները նույնպես յուրովի ուսուցիչներ են, որովհետև երեխան սովորում և իր անհատականությունը ձևավորելու համար արժեքներ է ստանում ոչ միայն դպրոցից, այլև հեռուստատեսությունից, ռադիոյից, այլ միջոցներից:
 
Լրատվամիջոցը մարդու վրա ազդելու մեծ հնրավորություն ունի և, ըստ էության, լրագրողն է որոշում, թե այդ ազդեցությունն ինչպիսին  կլինի, լրատվամիջոցն է  որոշում ինչպիսի արժեքներ քարոզել և ինչպիսի հեղինակություններ ձևավորել երեխայի՝ պետության վաղվա քաղաքացու մոտ:
 
Այդ իմաստով կրթական հողարդաշարերի և ընդհանրապես կրթության թեմաներ լուսաբանող լրագրողների գործունեությունը շատ կարևոր է»,-նշել է ԿԳ նախարարի տեղակալը:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.