News

Էլեկտրոնային կրթությունը համապետական բնույթ կկրի

Educational 2016-12-12

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության հերթական նիստում Կրթության և գիտության նախարարին հանձնարարել է երեքշաբաթյա ժամկետում կառավարություն ներկայացնել նոր ուսումնական տարվանից էլեկտրոնային կրթության լայն կիրառումն ապահովող համալիր միջոցառումների ժամանակացույցը և անհրաժեշտ մեթոդաբանության մշակման ու աշխատանքների վերահսկման մեխանիզմները:
Հաշվի առնելով ֆինանսական և տնտեսգիտական որակյալ կրթությունն ապահովելու  կարևորությունն ու արդիականացումը՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է երկշաբաթյա ժամկետում կառավարություն ներկայացնել հանրակրթական դպրոցում ֆինանսական և տնտեսագիտական կրթության ապահովման ուղղված քայլերի ժամանակացույցը՝ նոր ուսումնական տարվանից ծրագիրն սկսելու պարտադիր պայմանով:
 
Աղբյուրը՝ Panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.