News

«Մխիթարյանն ավելի լավը կդառնա»

Sports 2016-12-12

Դառնալով «Տոտենհեմի» նկատմամբ տարած հաղթանակին և այդ հանդիպմանը Մխիթարյանի ցուցադրած խաղին՝ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է, որ Մխիթարյանը շրջանցել է հոգեբանական գիծը և կդառնա ավելի լավը:
«Սա շատ կարևոր հաղթանակ էր լուրջ մրցակցի նկատմամբ: Մենք արժանի էինք երկրորդ գոլը խփելուն, որպեսզի վերջնամասը լարված չլիներ: 1:0-ն հրաշալի է, քանի որ մեզ հարկավոր են միավորներ: Կարծում եմ՝ բոլորի մոտ մնացին լավ զգացողություններ:
 
Ուրախ եմ Հենրիխի այդպիսի խաղի համար: Անհատական մրցանակները չեն հետաքրքրում ինձ, սակայն դա մեծ նշանակություն ունի նրա պես խաղացողի համար, որը մշտապես աշխատում ու աշխատում է: Նա ոչ միայն ստեղծագործում է, այլև թիմին օգնում է պաշտպանվելիս»,-ասել է Մոուրինյոն:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.