News

Լևոն Արոնյանը` “London Chess Classic”-ի մասնակից

Sports 2016-12-09

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը դեկտեմբերի 9-ից հանդես է գալու “London Chess Classic” հեղինակավոր մրցաշարում: Արոնյանի մրցակիցներն են լինելու ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լարգավը:
Մրցակիցների շարքում են լինելու նաև ամերիկացի Ուեսլի Սոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը, ամերիկացի Հիկարու Նակամուրան, հոլանդացի Անիշ Գիրին, բուլղարացի Վեսելին Տոպալովը և անգլիացի Մայքլ Ադամսը:
 
Առաջին տուրում Արոնյանն սպիտակներով կխաղա Ադամսի հետ: Մյուս զույգերն են՝ Կրամնիկ - Տոպալով, Նակամուրա - Սո, Վաշյե-Լագրավ - Գիրի, Կարուանա – Անանդ:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.