News

«ԳՅՈՒՄՐԻՆ ԻՄ ԱՉՔԵՐՈՎ»

Educational 2016-12-08

«ԳՅՈՒՄՐԻՆ ԻՄ ԱՉՔԵՐՈՎ» ․․․ Այս խորագիրն էր կրում Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի Xա դասարանցիների լուսանկարների ցուցահանդեսը, որ բացվեց դեկտեմբերի 7-ին։ Այս դասարանի աշակերտներից ոմանք արդեն հասցրել են սիրել լուսանկարչությունը, մյուսները առաջին անգամ են զգում լույսի ու ստվերի խաղը, երրորդները պարզապես հանձնարարություն էին կատարել։ Մեկը պրոֆեսիոնալ տեսախցիկով էր աշխատել, մյուսը՝ հեռախոսով, ով ինչով կարող էր ․․․ Տարբեր որակներ, տարբեր վարպետություն․․․ Բայց մեկ ընդհանրություն. սեր հարազատ քաղաքի նկատմամբ, սեր ու գնահատական, վերաբերմունք՝ մեր անուրանալի գանձերի՝ ոչ նյութական արժեքների նկատմամբ: Պատահական չէր, որ ցուցահանդեսը բացվեց դեկտեմբերի 7-ին։ Այս օրվա մրուրը մենք պիտի ցրենք սիրով, ունեցածը պահպանելով, քանդված քարերը ջերմությամբ ու հոգատարությամբ ագուցելով…

Շիրակ, ք. Գյումրու թիվ 1 ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.