News

Այսօր դիմորդները քննություն են հանձնել ռուսերենից

Educational 2013-06-01

Այսօր ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկա է գտնվել 2013-ի առաջին միասնական քննությանը և ռուսերենից քննություն հանձնող 1209 դիմորդներին մաղթել հաջողություն: Նախարարը վերհիշել է, որ 21 տարի առաջ ինքը ևս դիմորդի կարգավիճակում էր, նրա խոսքով` 1992-ից մինչև այսօր կրթական համակարգը փոխվել է, քննություններն էլ հեշտացել են: Շտեմարանները դիմորդներին շատ են օգնում:
Դիմորդների թիվն այս տարի պակասել է: Նախարար Աշոտյանն այս փաստի վերաբերյալ ասել է, որ սա նոր փոփոխությունների արդյունք է` դիմորդների մեծ մասն ընտրում է քոլեջներ, որտեղ անվճար տեղերը շատ են, քննությունն էլ միասնական չէ:
 
Նշենք, որ հաջորդ քննությունը (հայերեն) կայանալու է հունիսի 4-ին:
 
Աղբյուրը` Armnewstv.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.