News

Բաց դաս Ես և շրջակա աշխարհը առարկայից

Educational 2016-12-07

Թեմա՝ ՙԵրկնային մարմիններ՚ թեմայի ամփոփում Նոյեմբերի 30-ին Աբովյանի Վ.Համբարձումյանի անվան N10 հիմն. դպրոցի III Զ դասարանի դասվար Նոնա Պողոսյանը կազմակերպեց և իրականացրեց բաց դաս «Ես և շրջակա աշխարհը» առարկայից: Դասը կազմակերպված էր «Հայ ասպետ» հեռուստախաղի նմանությամբ: Դասի մուտքը խոսուն էր ու հետաքրքիր: Երեխաները պարի ձևով ներկայացրին մոլորակների պտույտը Արեգակի շուրջ: Աշակերտները բաժանվել էին երեք խմբի ՝ Կարմիր, Կապույտ և Ծիրանագույն: Ավագները ներկայացրին թիմերի կարգախոսները: Ապա յուրաքանչյուր թիմի ներկայացուցիչ աստղաբույլից ընտրում էր հարցը, քննարկում էին թիմով, պատասխանը հնչեցնելուց հետո Ժյուրիի անդամները գնահատում էին խմբին: Երաժշտական ընդմիջում հայտարարվեց, և երեխաների կողմից կատարվեց «Տիեզերք» երգը: Արդյունքում հաղթեց ընկերասիրությունը, ուղենիշ դարձավ «Գիտելիքը հզոր ուժ է» ասույթը: Աշակերտներն ունեին չափորոշչային պահանջներին համապատասխան գիտելիքներ Երկնային մարմինների մասին:

Կոտայք, ք. Աբովյանի թիվ 10 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.