News

Թե ինչու Ֆինլանդիան ունի լավագույն կրթահամակարգն աշխարհում

Featured 2016-12-07

Գաղտնիք չէ, որ մեր օրերում թե՛ դպրոցական, թե՛ բուհական լավագույն ու առաջադեմ կրթահամակարգերն ունեցող երկրներից մեկը Ֆինլանդիան է: Ահա, մի քանի սկզբունք-պատճառ, որոնք կայուն զարգացման ճանապարհով են տանում այդ երկրի կրթական ոլորտը:
1. Նվազագույն քանակով լավ ստանդարտացված թեստեր 
 
Հիմնական և հետագա ուսուցման ընթացքում ֆինն ուսանողներն անցնում են միայն մեկ ստանդարտացված թեստ։ Ըստ որում՝ թեստը գնահատում են ուսուցիչները, այլ ոչ համակարգիչները։ 
 
2. Տնային հանձնարարությունները պատիժ չեն
 
Ֆինլանդիայում ուսանողներն ավելի քիչ ժամանակ են անցկացնում տնային աշխատանքի վրա։ 2014թ. 15 տարեկանների շրջանում անցկացված հետազոտության տվյալների համաձայն՝ ուսանողները շաբաթվա ընթացքում միջինը 2.8 ժամ են անցկացնում՝ կատարելով տնային աշխատանք։ 
 
3. Անվճար կրթություն 
 
Ֆինլանդիայում անվճար են ոչ միայն բակալավրի, այլև մագիստրոսական և դոկտորական ծրագրերը։ 
 
4. Բարձրորակ մասնագետներ
 
Ֆինլանդիայում մասնագետ ճանաչվելու և համապատասխան աշխատանքը կատարելու գործընթացն այնքան էլ դյուրին չէ։ Օրինակ՝ մանկավարժի կրթություն ստանալու համար համալսարաններ դիմող 10 անձանցից միայն 1-ն է ընդունվում համապատասխան բուհ։
 
Աղբյուրը՝ 168.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.