News

Բազմաթիվ միջոցառումներ` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

Featured 2013-06-01

Հունիսի 1-ի` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Հայաստանի մարզերում և Երևանում այսօր բազմաթիվ միջոցառումներ կանցկացվեն:
Կենդանաբանական այգու մուտքը երեխաների համար այսօր կլինի անվճար: Այստեղ նրանց սպասվում է զվարճալի ծրագիր ու միջոցառումներ, խաղերում ու վիկտորինաներում հաղթողներին՝ հատուկ մրցանակներ:
 
«Հաղթանակ» զբոսայգում ժամը 10:00-13:00-ն՝ մինչև 15 տարեկան երեխաները կարող են անվճար օգտվել 20 կարուսելներից ու ատրակցիոններից: Ժամը 11:00-19:00-ն այգու բեմահարթակում ելույթ կունենան մանկական համույթներ, այնուհետև՝ հայկական էստրադայի ներկայացուցիչներ: Մինչ ժամը 23:00-ն նախատեսվող համերգային ծրագիրը ժամը 22:00-ին կընդմիջվի տոնական հրավառությամբ:
 
Ազատության հրապարակը ժամը 14:00-20:00-ն կվերածվի արդեն ավանդական դարձած կավճանկարի մրցահարթակի: Հյուսիսային պողոտայում ժամը 11։00-ից ﬕնչև 23։00-ն non-stop կնվագեն Հայաստանի լավագույն DJ-ները: Մարաթոնի ծրագիրը ներառում է նաև ներկայումս մոռացված խաղեր,որոնցով տարված էր ավագ սերունդը, մանկական հագուստի ցուցադրությունև «street dance» պարային շոու:
 
Աղբյուրը` PanARMENIAN.Net

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.