News

Հայ գրոսմայստերը՝ մրցաշարի հաղթող

Sports 2016-12-05

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը ճանաչվել է ԱՄԷ-ի ազգային օրվան նվիրված արագ շախմատի մրցաշարի հաղթող։ Դուբայում անցկացված մրցաշարում Հակոբյանը 9 հնարավորից վաստակել է 8 միավոր:
Նույնքան միավոր է վաստակել նաև Իսպանիան ներկայացնող Վիկտոր Մոսկալենկոն, որը հայ շախմատիստին զիջել է լրացուցիչ ցուցանիշներով:
 
Մրցաշարին մասնակցել է 25 երկրի 180 շախմատիստ, այդ թվում` 5 գրոսմայստեր և 3 միջազգային վարպետ:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.