News

Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոց

Educational 2016-12-05

2016թ. նոյեմբերի 28-ին ՀՀ ԿԳՆ «Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի 10-րդ դասարանի ֆիզիկա-մաթեմատիկական հոսքում մաթեմատիկայի ուսուցչուհի Ա. Ղուկասյանը կազմակերպեց բաց դաս հանրահաշվից: Դասի թեման էր «Կես անկյան եռանկյունաչափական ֆունկցիաների բանաձևերը»: Դասն անցավ արդյունավետ ու նպատակային: Դասի փուլերը տրամաբանորեն շաղկապված էին: Աշակերտները ինքնուրույն հետազոտական աշխատանք կատարելուց հետո դուրս բերեցին կես անկյան եռանկյունաչափական ֆունկցիաների բանաձերը և դրանք կիրառեցին օրինակներում: Վերջում ուսուցչուհին միջառարկայական կապ հաստատեց եռանկյունաչափական ֆունկցիաների գրաֆիկների և երաժշտության տոնայնության միջև: Ունկնդրեցին Մոցարտի և Բախի հայտնի երաժշտությունները

Գեղարքունիք, ք. Սևանի ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.