News

«Առաջին անգամ ընտրող»

Educational 2016-12-02

«Առաջին անգամ ընտրող» իրազեկման ծրագիրը նպատակ ունի երիտասարդ սերնդին տեղեկություններ փոխանցել ընտրական համակարգերի, ընտրողների իրավունքների և պարտականությունների, այդ գործընթացում պետական հաստատությունների գործառույթների մասին: Ծրագրով նախատեսվում է ինչպես տեսական գիտելիքի փոխանցում, այնպես էլ գործնական պարապմունքների անցկացում` ավագ դպրոցում սովորողներին ընտրական գործընթացին մասնակցելու առաջին հմտությունները դեռևս դպրոցում ձեռքբերելու հնարավորություն ընձեռելու նպատակով: «Առաջին անգամ ընտրող» ծրագիրն իրականացնում է Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը և ֆինանսավորվում է Եվրոպական միության ու Եվրոպայի խորհրդի կողմից որպես «Երկարաժամկետ ընտրական աջակցություն Հայաստանում ընտրություններին առնչվող շահագրգիռ կողմերին» ծրագրի բաղադրիչ: Վանաձորի թիվ11 ավագ դպրոցում ծրագիրն իրականցվել է նոյեմբերի 28-30: Աշակերտների ոգևորությունն ու հետաքրքրվածությունը լավագույն ապացույցն էր ծրագրի հաջող իրագործման :

Լոռի, ք. Վանաձորի թիվ 11 ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.