News

ԿԳ նախարարը հրամաններ է ստորագրել օլիմպիադաների կազմակերպման վերաբերյալ

Educational 2013-01-21

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել է մշտապես գործող հանրապետական օլիմպիական խորհրդի, 2012-2013 ուստարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական կազմկոմիտեի, առարկայական հանձնաժողովների նախագահների կազմերը, մարզային, հանրապետական փուլերի ժամանակացույցերը, հանրապետական փուլի մասնակիցների թիվը:

Հրամանի համար հիմք է հանդիսացել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 5-ի N 280-Ն հրամանով հաստատված հավելվածի 4-րդ կետի  պահանջները:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի մեկ այլ հրամանով հաստատվել է նաև 2012-2013 ուստարվա ՀՀ դպրոցականների «Մաթեմատիկա»  առարկայի օլիմպիադայի կազմակերպման և անցկացման ընթացակարգը: 
 
Աղբյուրը` lragir.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.