News

ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի սեմինար

Educational 2016-12-02

2016թ. դեկտեմբերի 1-ին Ստեփանավանի Հովհ. Թումանյանի անվան ավագ դպրոցում կազմակերպվեց սեմինար՝ նվիրված ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրվան: Սեմինարի ընթացքում աշակերտները ներկայացրին ՄԻԱՎ – ՁԻԱՀ –ի առաջացման պատճառները, զարգացման պատմությունը, վիճակագրական տվյալներ և ՄԱԿ – ի միջազգային կոնվենցիաները: Ցուցադրվեցին տեսանյութեր, համակարգչային սահիկներ: Միջոցառման վերջում կենսաբանության ուսուցչուհին ամփոփեց միջոցառումը: Բարձր դասարանցիներին ուղղված խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Սեդա Թունյանը: Ուսանելի և հարուստ տեղեկատվություն պարունակող այս միջոցառումը պատրաստել էին XI բ բնագիտական հոսքի աշակերտները և կենսաբանության ուսուցչուհի Օ. Ավագյանը :

Լոռի, ք. Ստեփանավանի ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.