News

<<Ընդդեմ Թրաֆիքինգի>> դաս-իրազեկում

Educational 2016-12-01

Մարդկանց շահագործման երևույթի մասին աշակերտությանն իրազեկելու և այդ երևույթի աճը կանխարգելելու, հետևանքները մեղմացնելու նպատակով «Երիտասարդ մանկավարժներն ընդդեմ թրաֆիքինգի» ծրագրի շրջանակներում 2016 նոյեմբերի 30-ին ՀՀ ԿԳՆ «Գյումրու N45 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի ավագ դասարանների աշակերտների հետ անցկացվեց դաս-իրազեկում: Աշակերտներին բացատրվեց, որ թրաֆիքինգը սոցիալական լուրջ խնդիր է: Ներկայացվեցին թրաֆիքինգի նպատակները և այդ երևույթի դեմ պայքարի արդյունավետ միջոցները: Թվարկվեցին մարդկանց թրաֆիքինգը բնութագրող տարրերը: Զանազան դերային խաղերի և գլուխկոտրուկների միջոցով ցույց տրվեց, թե ինչպես կարելի է խուսափել թրաֆիքինգի զոհ դառնալուց: Վերջում դիտեցինք ուսուցողական բնույթի տեսահոլովակներ, որոնք սովորեցնում են ինչպես աջակցել թրաֆիքինգի ենթարկված անձանց: Դասին ներկա էր նաև անչափահասների բաժնի տեսուչը, ով պատասխանեց աշակերտներին հուզող հարցերին:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 45 մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.