News

Մասնագիտության տեղի ու դերի հստակեցումն օրակարգում

Educational 2016-12-01

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ներկա է գտնվել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գիտխորհրդի ընդլայնված նիստին:
Նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության՝ ագրոկրթության զարգացման հանձնարարականի շրջանակում ագրոմասնագիտությունների ցանկի և կրթական ծրագրերի վերլուծությանն ու վերանայման առնչվող մի շարք հարցեր:
 
Անդրադառնալով կրթական ծրագրերի զարգացմանը՝ նախարարը շեշտել է, որ մասնագիտությունների ճիշտ և ֆունկցիոնալ նկարագրությունը բոլոր բուհերի, այդ թվում նաև ագրարային համալսարանի կարևոր հիմնախնդիրներից է:
 
«Երբ մենք ասում ենք՝ պետք է հստակեցնել տվյալ մասնագիտության տեղն ու դերը աշխատաշուկայում, ապա որպես աշխատաշուկա չենք կարող դիտարկել միայն Հայաստանի աշխատաշուկայի ֆիզիկական ծավալները:
 
Վստահաբար կրթական ծրագրերն ավելի կենսունակ կարող են լինել միայն ավելի մեծ շուկայի պահանջարկի համատեքստում: Այդ իմաստով կրթական ծրագրերի զարգացումը տարածաշրջանային և միջազգային կրթական համագործակցության ձևաչափով ավելի արդյունավետ կարող է լինել»,- նշել է ԿԳ նախարարը:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.