News

Միջոցառում Աբովյանի Ն.Վանյանի անվան N 5 հիմնական դպրոցում

Educational 2016-11-30

Աբովյանի N 5 հիմնական դպրոցում անցկացվեց միջոցառում «Ընտանիք» խորագրով , որը կազմակերպել էր դպրոցի հոգեբան Աստղիկ Շահնազարյանը:Միջոցառումը առանձնահատուկ էր այնքանով,որ բացի 7-րդ դասարանի աշակերտներից , ընդգրկված էին ուսման մեջ ոչ բարձր առաջադիմություն, վարքային, հուզական ոլորտներում խնդիրներ ունեցող երեխաներ,այդ թվում նաև լսողական խնդիր ունեցող աշակերտ,որն, ի դեպ,պարային շարժումներ կատարելու գերզարգացած հիշողություն ունի, և նա բոլորին հիացրեց իր գեղեցիկ պարով: Միջոցառումը նպատակ էր հետապնդում աշակերտների մեջ կարևորել ընտանիք հասկացողությունը, ծնողների նկատմամբ հարգանքն ամրապնդելը ,իսկ ծնողների մոտ բարձրացնել այն գիտակցությունը ,որ ամուր ընտանիք պահելու համար նախ պետք է լինի փոխըմբռնում ու հարգանք, սեր, հավատարմություն, առողջ մթնոլորտ, պատասխանատվության զգացում, զիջելու կարողություն:

Կոտայք, ք. Աբովյանի թիվ 5 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.