News

Արտադասարանական ընթերցանություն մայրենիից

Educational 2016-11-30

Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանում կազմակերպվեց արտադասարանական ընթերցանություն մայրենիից: Թեման ` Ավ. Ահարոնյանի <<Հազրեն >> պատմվածքն էր: Նպատակը . Հայոց ցեղասպանությունը , որպես անկյունադարձ մեր պատմության , որպես հետևանք մեր գոյի և լինելիության : Աշակերտները հատվածաբար ընթերցեցին նյութը : Ուսուցչուհին սկսեց կարդալ , ապա կանչեց մի աշակերտի , ով շարունակեց ընթերցումը , հետո աշակերտները հաջորդաբար փոխանցելով կարդացին մինչև վերջ : Հարցերով քննարկվեց և վերարտադրվեց նյութի բովանդակությունը : Հնչեցին ֆիդայական երգեր , և յուրաքանչյուր աշակերտ իր կարծիքն ու տեսակետը արտահայտեց թեմայի վերաբերյալ : Քարտեզի վրա ցույց տրվեց Օսմանյան կայսրության մեջ այն վայրերը, ուր 1894-96թթ ջարդերի ընթացքում վրիժառական , ֆիդայական գործողություններ են կատարվել : Արժևորվեց և գնահատվեց գթասրտություն , քաջություն , կորուստը դիմագրավելու , հարատև ճիգ , վերապրելու կամք ,արտահայտությունների միտքն ու իմաստավորումը : Դասաժամն ավարտվեց << Անդրանիկ Օզանեան >> երգի ունկնդրումով :

Արագածոտն, գ. Արտենիի թիվ 1 մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.