News

Շախմատային գերտերությունը` աշակերտների աչքերով

Educational 2013-05-30

Արմավիրի մարզի Վաղարշապատի Ռ.Պատկանյանի անվան թիվ 9 հիմնական դպրոցում մայիսի 22-ին 3-րդ դասարանցիների ջանքերով և շախմատի ուսուցչուհի Ա.Տեր-Խաչատրյանի աջակցությամբ տեղի ունեցավ բաց դաս-միջոցառում` նվիրված շախմատի հայ չեմպիոններին և Հայաստանի հավաքականի նվաճումներին: Դասի նպատակն էր հայ չեմպիոնների մասին տեղեկություններով ոգևորել աշակերտներին, զարգացնել հետաքրքրությունը շախմատի նկատմամբ և ձգտումը` հասնելու ավելի մեծ բարձունքների:

Միջոցառման ընթացքում աշակերտները մանրամասն ներկայացրին աշխարհի 9-րդ չեմպիոն, մեր հայրենակից Տիգրան Պետրոսյանի և 13-րդ չեմպիոն Գարիկ Կասպարովի կյանքը, գործունեությունը և խաղաոճը: Ասվածը լրացվեց համապատասխան տեսանյութերով, նկարներով ու պատի թերթով:

Աշակերտները մեծ ոգևորությամբ ու հպարտությամբ խոսեցին  Հայաստանի հավաքականի մարզիչ Արշակ Պետրոսյանի և  հավաքականի անդամներ Լևոն Արոնյանի, Սմբատ Լպուտյանի, Վլադիմիր Հակոբյանի, Գաբրիել Սարգսյանի, Տիգրան Պետրոսյանի և Սերգեյ Մովսիսյանի մասին: Այս մարզիկների շնորհիվ Հայաստանը դարձել է շախմատային հզոր երկիր` գերտերություն (2006, 2008, 2012թ. Հայաստանի հավաքականը դարձել է Հայաստանի չեմպիոն,  2011թ.` աշխարհի թիմային առաջնության հաղթող, իսկ Լևոն Արոնյանը աշխարհի 2-րդ լավագույն մարզիկն է):

Ուսուցչուհին դպրոցի լավագույն շախմատիստներին պարգևատրեց պատվոգրերով և համոզված նշեց, որ շախմատի չեմպիոնների շարքերը հետագայում հենց իրենց դպրոցի սաներն են համալրելու:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.